Կրեմլը համաձայնել է Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը մատակարարել Թուրքիային

Կրեմլը համաձայնել է Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը մատակարարել Թուրքիային

Ռուսաստանը ունի բոլոր հնարավորությունները Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակներ մատակարարելու։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է շարունակել ռուսական Ս-400 համակարգեր գնել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի մատակարարել «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգեր։ Պեսկովը մասնավորապես ասել է․ «Ռուսաստանը բաց է եւ ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները» եւ ռուս-թուրքական ռազմական մատակարարումները բնականոն ռազմա-տեխնիկական համագործակցություն է։