«Հրապարակ».Ջահելները ցանկանում են «զարգացնել» տուրիզմը.իմքայլականը՝ ԱԺ բարեկամական խմբերի մասին

«Հրապարակ».Ջահելները ցանկանում են «զարգացնել» տուրիզմը.իմքայլականը՝ ԱԺ բարեկամական խմբերի մասին

Որքան էլ իմքայլականներին դուր չեն գալիս համեմատությունները նախկին «թալանչի, տուրիստ» ռեժիմի հետ, նրանց ձեւավորած ԱԺ բարեկամական խմբերը տուրիզմի «զարգացման» տեսանկյունից հետ չեն մնում ՀՀԿ-ականներից։ Ամենամեծը Հայաստան-Ֆրանսիա խումբն է (38 հոգի), երկրորդը` Հայաստան-Իտալիան (36), Ճապոնիայի, Իսպանիայի խմբերը եւս պակաս չեն։

Ֆրանսիայի հետ ուղղությունը վստահվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի  նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Լենա Նազարյանին՝ Չինաստան-Վրաստան ուղղությունները, Արման Եղոյանին՝ Կանադա եւ Շվեյցարիա խմբերը։ Պատգամավորներն ակնկալում են թանկարժեք ու կոմֆորտ վոյաժներ պետբյուջեի հաշվի՞ն։ «Դե, որոշ ծախսեր հոգում են նաեւ հրավիրող երկրները, կարծում եմ` նորմալ է, որ մեր ջահելները ցանկանում են «զարգացնել» տուրիզմը»,- ասաց իմքայլականը: