Ադրբեջանի Միլլի մեջլիսը գումարում է արտահերթ նիստ

Ադրբեջանի Միլլի մեջլիսը գումարում է արտահերթ նիստ

 Ադրբեջանի Միլլի մեջլիսը գումարում է արտահերթ նիստ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: Նա ասել է, որ առաջին անգամ է, որ Միլլի մեջլիսը հուլիսին արտահերթ նիստ է գումարում: Ընդսմին, պատգամավորին հայտնի չէ նիստի օրակարգը, ինչպես եւ այն, թե ու՞մ նախաձեռնությամբ է գումարվում արտահերթ նիստը:

Միլլի մեջլիսի մամուլի ծառայության ղեկավար Ակիֆ Նասիրովը հաստատել է, որ արտահերթ նիստ կգումարվի՝ առանց կոնկրետացնելու օրը եւ քննարկվելիք հարցերի շրջանակը: Ի՞նչ արտակարգ հանգամանքներ  են երեւաn եկել, որ առաջացել է խորհրդարանի արտահերթ նիստի անհրաժեշտություն՝ առայժմ պարզ չէ: