Քաղաքական ու քրեական ենթամշակույթներ՝ Էդո Բառնաուլսկիի կատարմամբ 

Քաղաքական ու քրեական ենթամշակույթներ՝ Էդո Բառնաուլսկիի կատարմամբ 

Սերժ Սարգսյանին նվիրված «Սիրտդ՝ Հայաստան, քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար, սերդ՝ հավասար» երգի կապակցությամբ անդրադարձել էինք  Էդո Բարնաուլսկի անուն-ազգանունով երգչի՝ Նիկոլ Փաշինյանին  նվիրված «Նիկոլն ազգի հերո՛ս է, Հայաստանը փարո՛ս է» երգին։

 Դրանից հետո համացանցը բերեց սույն կատարողի բազում երգեր, որոնք նվիրված են  քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին։ Երգ ծննդյան օրվա առթիվ, երգ՝ բանտում գտնվելու կապակցությամբ։ Տեսահոլովակը կոչվում է՝ «բանտ -2018»։ 

«Դուխով քո խոսքը տարար առաջ, մեջքիդ կանգնած էր հայ ազգը քաջ, Աստծու ձեռքը քո գլխին, քո բալեքին պահապան, ազգի արժանի զավակ հերոս Նիկոլ Փաշինյա՛ն» երգող Էդոն, կասկածներ կան, որ «քրեական ենթամշակույքի» լավագույն ավանդույթներում Նորատուսցի Ալիկի մասին ասում է․«Շատ տանջվել ես դու, ոչ մի կերպ մենթերը քեզ հանգիստ չեն տալիս», իսկ կրկներգում՝ «Նորից պատժաչափ ու նորից՝ ճամբարներ»։
Այսպիսի քաղաքական ու քրեական ենթամշակույթ։