Էրդողանի և Քըլըչդարօղլուի ստացած քվեները․ նոր տվյալներ

Էրդողանի և Քըլըչդարօղլուի ստացած քվեները․ նոր տվյալներ

Թուրքիայում այսօր ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, այս պահին շարունակվում է ձայների հաշվարկը։

Այս պահի դրությամբ բացվել է քվեատուփերի 79,1 %-ը, հաշվարկների արդյունքներով՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ձայների 53,7 %-ը, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46,3 %-ը։

Anadolu գործակալության տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 84,21%։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած առաջին փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցել է քվեարկածների 49,52%-ը, իսկ նրա մրցակից՝ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 44,88%-ը։

Հավելենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։