«Նա հմայված է». ինչպե՞ս են զարգանում Շակիրայի և Թոմ Քրուզի հարաբերությունները

«Նա հմայված է». ինչպե՞ս են զարգանում Շակիրայի և Թոմ Քրուզի հարաբերությունները

Ամսվա սկզբին լուրեր էին տարածվել, որ Շակիրան ու Թոմ Քրուզը սիրավեպ են սկսել։ Դրանից հետո ինսայդերը հերքեց դրանք՝ ասելով, որ այժմ երգչուհին «կենտրոնացած է երեխաների և կարիերայի վրա»։ Բացահայտվել են աստղերի հարաբերությունների նոր մանրամասներ:

Շակիրան Թոմ Քրուզին «խնդրել է» դադարեցնել իր հետ սիրախաղը այն բանից հետո, երբ նրանց նկատել են Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիում, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով բրիտանական Heat ամսագրին: Իսկ ըստ իսպանական Marca-ի՝ հոլիվուդյան դերասանը «հիացած» է երգչուհով և ընկերներին ասել է, որ իրեն կապված է զգում նրա հետ:

Հիշեցնենք, որ անցյալ ամառ Շակիրան բաժանվեց Ժերար Պիկեից 12 տարվա հարաբերություններից հետո: Ասում են, որ բաժանման նախաձեռնողը երգչուհին է դարձել։ Նա հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։