Աշխատանքից  ազատվել է Գյումրու փոխքաղաքապետը՝ Բալասանյանի մտերիմը

Աշխատանքից  ազատվել է Գյումրու փոխքաղաքապետը՝ Բալասանյանի մտերիմը

Օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Գյումրու  փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը պաշտոնավարում էր Սամվել Բալասանյանի քաղաքապետ ընտրվելուց հետո: Նա քաղաքապետի մտերիմ ընկերն է եւ աջ ձեռքը։ Վաղարշակ Մխիթարյանի տվյալներն արդեն իսկ հեռացված ենԳյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: Շուրջ  5 տարի պաշտոնավարելուց հետո փոխքաղաքապետը որոշել է աշխատանքից ազատվել սեփական դիմումի համաձայն:Ըստ պաշտոնական տեղեկության՝ Վաղարշակ Մխիթարյանի աշխատանքից ազատման պատճառը առողջական խնդիրներն են:

Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ  փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում է քաղաքապետարանի կրթության բաժնի պատասխանատու Հայկ Սուլթանյանը,որի թեկնածությանը կողմ է նաև քաղաքապետը։ Հիշեցնենք,որ Գյումրի  համայնքի ղեկավարի առաջին տեղակալը՝ Սանոյան Ռուբենը, քաղաքապետ Սամվել Բալասանյանի փեսան է՝քրոջ ամուսինը: