Ինչ կապ կա ամուսնալուծությունների եւ ընկերուհիների միջեւ

Ինչ կապ կա ամուսնալուծությունների եւ ընկերուհիների միջեւ

Մի խումբ գիտնականներ ուսումնասիրություն են կատարել, ցանկանալով բացահայտել, թե ինչ կապ կարող է լինել ամուսնալուծությունների եւ ամուսնալուծվող կանանց ընկերուհիների միջեւ։ Ինչպես գրում է Planet Today-ը, գիտնականները 16 տարվա ժամանակահատված ընդգրկող շրջանի 373 զույգի պատմությունների ուսումնասիրություն կատարելով ֆիքսել են, որ զույգերի 46 տոկոսի մոտ արձանագրվել է ամուսնալուծություն, ընդ որում, մեծամասնաբար ամուսինները չեն հավանություն տվել կնոջ ընկերուհիների ներկայությունը կնոջ շրջապատում։ Գիտնականները նկատել են, որ ամուսնալուծված կանայք սովորություն են ունեցել դեռեւս մինչ ամուսնալուծությունը իրենց ընտանեկան խնդիրները քննարկել ընկերուհիների հետ, որն էլ պատճառ է դարձել, որպեսզի հարաբերությունները ամուսինների միջեւ ավելի վատանան եւ բերեն հարաբերությունների խզման։ Մասնագետները նշել են, որ ամուսնալուծված կանանց մոտ ընկերուհիները հաճախ են քննադատաբար մոտեցել նրանց ընտանեկան խնդիրներին, այդպիսով նախատրամադրվածություն ստեղծելով ամուսնալուծության համար։