Մահվան օրը կանխատեսելու մեխանիզմ է մշակվել

Մահվան օրը կանխատեսելու մեխանիզմ է մշակվել

Յելի համալսարանի գիտնականները մշակել են մեխանիզմ, որով հնարավոր է որոշել մարդու մահվան օրը՝ նախապես։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ մեխանիզմը մշակած գիտնականների խմբի ղեկավար Մորգան Լեւինի, մարդու կենսաբանական տարիքը որոշելու համար բավական է երակից արյուն վերցնել եւ անալիզի ենթարկել, որի արդյունքների հիման վրա էլ արդեն կանխատեսվում է, թե մոտավորապես երբ է մահանալու մարդը։ Լեւինը կարծում է, որ ամենամոտ ապագայում արդեն յուրաքանչյուր բժիշկ կկարողանա պացիենտին ասել, թե երբ է նա մահանալու։