Առաջատարները՝ ըստ ՀՌՀ-ի 

Առաջատարները՝ ըստ ՀՌՀ-ի 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ ՀՌՀ-ն, իրականացրել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերի կառուցվածքի ուսումնասիրություն՝ ըստ ժանրերի։ Թոք շոուների եւ քաղաքական հաղորդումների մեջ առաջին տեղում է Armnews-ի  «Ուղիղ խոսքը», 2-րդը Հ1-ի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»-ն է, երրորդը հանրայինի «Հանրային քննարկում»-ն է, չորրորդը «Կիսաբաց լուսամուտներ»-ը, (ATV), 5-րդը՝ Հ1-ի «Սպասիր ինձ Հայաստան»-ը, 6-րդը՝ PRESSING հաղորդաշարը (Armnews), 7-րդը՝  «Կապրենք կտեսնենք» (Հ1), 8-րդը՝ «Հայելու առաջ»-ը, 9-րդը՝  «Իմպուլս» վերլուծական ծրագիրը («Կենտրոն» ՀԸ), 10-րդը՝ ՀՀ կառավարության շաբաթական աշխատանքի մասին պատմող «Հրապարակում» հաղորդումը՝ Հանրային հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալներից, ըստ վարկանիշի, առաջին տեղում է «Անհասցե ծնվածները», ժամանցային ծրագրերից՝ «Հարս չկա»-ն, երաժշտական-ժամանցային ծրագրերից՝ «Երգիր, թե կարող ես»-ը, պաշտոնական լրահոսից՝ «Շանթի» «Վարչապետը պատասխանում է քաղաքացիների հարցերին» ծրագիրը։