Մեր բնապահպանների մեծ մասը տարրական կենսաբանություն չգիտի (տեսանյութ)

Մեր բնապահպանների մեծ մասը տարրական կենսաբանություն չգիտի (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարության դիմաց անցկացվող բողոքի ակցիան շարունակվում է։ 

«Ի՞նչ եք արել էդ 8000 դրամով անցյալ տարի, ի՞նչ եք պատրաստվում անել այս տարի։ Ես չեմ ալարի կգնամ կստուգեմ։ Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը եթե իմանա, որ էդ փողը վերադարձվելու է բնություն, 17000-ի փոխարեն 170000 կտա։ Չեք կարում Երևանյան լճի դեմ պայքարեք, դուք կարաք գնաք սարում կաքավ կերակրե՞ք։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր բնապահպանների մեծ մասը տարրական կենսաբանություն չգիտի»,-   Շրջակա միջավայրի նախարարության դիմաց իրականացվող  ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից մեկը։