Եթե Հայաստանն ուզում է սկսել ամենաբարդ մասից, մենք ևս պատրաստ ենք․ Ալիև

Եթե Հայաստանն ուզում է սկսել ամենաբարդ մասից, մենք ևս պատրաստ ենք․ Ալիև

«Էքսկլավների հարցն ավելի բարդ է, քանի որ դրանք գտնվում են այլ երկրի կողմից շրջապատված տարածքում։ Ուստի դրանց հարցը պետք է դիտարկել սահմանազատման գործընթացում։ Եթե ​​հայկական կողմը ցանկանում է դրանով զբաղվել հիմա՝ երկրորդ փուլում, ապա մենք պատրաստ ենք։ Եթե ​​ցանկանան հետագայում, մենք նույնպես պատրաստ ենք»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող միջազգային համաժողովում, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

«Ղազախի չորս գյուղերի տարածքի սահմանազատման և անհապաղ սահմանագծման ավարտից հետո, կարծում եմ, երկու կողմերը, երկու սահմանազատման հանձնաժողովները պետք է համաձայնեցնեն հետագա քայլերը։ Մենք չենք ցանկանում այս հարցը բաց թողնել։ Մենք ցանկանում ենք շարունակել սահմանազատման գործընթացը։ Ես կառաջարկեի սկսել, հավանաբար, ամենահեշտ մասից: Եթե ​​հայկական կողմը ցանկանում է սկսել ամենադժվար մասից, օրինակ՝ էքսկլավներից, մենք նույնպես պատրաստ ենք դրան»,- ասել է Ալիևը։