Հանուն ռեկորդի հինգ օր նստած է մնացել զուգարանակոնքին

Հանուն ռեկորդի հինգ օր նստած է մնացել զուգարանակոնքին

Բելգիացին հանուն ռեկորդի սահմանման 116 ժամ նստած է մնացել զուգարանակոնքին։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Ըստ հաղորդման, Ջիմմի դե Ֆրենը այս տարօրինակ փորձարկումը կատարելու համար ընտրել է բելգիական Օսթենդում գտնվում փաբերից մեկը։ Փորձարկման նպատակը կայանում էր նրանում, որ 165 ժամ կարողանա նստած մնալ զուգարանակոնքին, սակայն դե Ֆրենը միայն 116 ժամ է կարողացել նստած մնալ եւ վեր է կացել ոտքերի ցավի պատճառով։ Ներկայումս ռեկորդը դեռ քննարկվում է մասնագետների կողմից։