Հայաստանին առաջարկ եղել է գնել «Պոլոնեզներ», բայց մերժել են․ Ալեքսանդր Լուկաշենկո

Հայաստանին առաջարկ եղել է գնել «Պոլոնեզներ», բայց մերժել են․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որ իր ավագ որդուն ուղարկել է փորձարկման վայր, որպեսզի համոզվի, որ «Պոլոնեզ» համակարգերի որակը նորմալ է։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։ Լուկաշենկոն նաեւ ասել է, որ երբ Ադրբեջանին վաճառվել են «Պոլոնեզ» համակարգերը, ապա դա երբեք չի համարվել որպես քայլ ընդդեմ Հայաստանի։ Լուկաշենկոն ասել է, որ Հայաստանին էլ առաջարկ ներկայացվել է «Պոլոնեզ» գնելու համար, սակայն Երեւանում հրաժարվել են։ «Անկախության տոնին ցուցադրեցին «Իսկանդեր» ռուսական համակարգը, որը մոտավորապես նույնն է, ինչ մեր «Պոլոնեզը»»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաեւ հիշեցրել է, որ Բաքուն ամենաշատ զենք գնում է Ռուսաստանից եւ Իսրայելից, իսկ ահա Բելառուսը չորրորդ տեղում է։