Ստեղծում է սեփական տիեզերական գործակալությունը

Ստեղծում է սեփական տիեզերական գործակալությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ստորագրել է հրամանագիր այն մասին, որ ստեղծվի Թուրքիայի տիեզերական գործակալություն։

Այս մասին հայտնում է Resmi Gazete-ն։ Այն կունենա առանձին բյուջե եւ կգործի ինքնուրույն ինչպես վարչական, այնպես էլ ֆինանսական առումով ՝ և՛  կիրականացնի ազգային տիեզերական ծրագիրը, ե՛ւ կզարգացնի աէրոտիեզերական արդյունաբերությունը։

Անկարան նախատեսում է, որ նորաստեղծ կառույցը գործակցի տնտեսական բլոկի գերատեսչությունների հետ՝  աէրոտիեզերական տեխնոլոգիաների առաջնահերթությունները մշակելու համար։