Իմքայլական պատգամավորն էլ է զարմացած Տավարացյանի քայլից

Իմքայլական պատգամավորն էլ է զարմացած Տավարացյանի քայլից

Այսօր «Իմ Քայլի» ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները եւ ինչպես պատգամավոր Մարիա Կարապետյանը բնորոշեց՝ «ստվերային» նախագահները, ովքեր ընդգրկված են ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի նախագահությամբ ու փոխնախագահությամբ գործող հանձնաժողովների անդամ են «ավարտական» ասուլիս էին հրավիրել եւ հաշվետվություն էին տալիս արած-չարածի համար, ներկայացնում։ Որից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցին դատավոր Նախշուն Տավարացյանի ԲԴԽ անդամ դառնալու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը ինը ամիս անց որոշեց երդվել եւ ստանձնել ԲԴԽ անդամի պարտականությունները, փաստն այս քննադատվեց դատավորների եւ փաստաբանների շրջանում։

Ուշագրավ է, որ «Իմ Քայլի» պատգամավորի համար նույնպես միանշանակ չէր Տավարացյանի քայլը․ «Առնվազն ինձ համար զարմանալի է՝ մեկ տարի անց այդ երդմնակալության արարողությունը կազմակերպելը, այն պարագայում, երբ կարծես տիկին Տավարացյանը նախկինում ներկայացրել էր հրաժարականի դիմում և այդ դիմումը մնացել է անհետևանք։ Սա որոշակի առումով անհասկանալի է և գուցե բավական լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար»,-ասաց Վարդանյանը: