Չավին խոսել է Նեյմարի և Գրիզմանի  մասին

Չավին խոսել է Նեյմարի և Գրիզմանի  մասին

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ  Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հետ վերադառնալ կատալոնական  «Բարսելոնա» ։ Խոսվում է նաև, որ կապտանռնագույների շարքերը պետք է համալրի նաև «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անտուան Գրիզմանը։

Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր տեսակետն է հայտնել այս մասով․ «Հիանալի կլինի, եթե Նեյմարի տեղափոխությունը իրականցվի։ Բարդ կլինի համաձայնության գալ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, քանի որ նրանք բրազիլացուն ձեռք բերելու համար վճարել են 222 մլն եվրո։  Պետք  է սպասել։ Նեյմարն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։  Ինչ վերաբերվում է Գրիզմանի տեղափոխությանը, կարծես թե այն իրականություն է դառնում։ Նա համաշխարհային աստղ է։  Գրիզմանի թիմի դասավորության մեջ ընդգրկվելու հարցը պետք է տալ գլխավոր մարզիչ Վալվերդեին»։