Նազարբաեւը իր նամակում աջակցություն է հայտնել Քոչարյանին

Նազարբաեւը իր նամակում աջակցություն է հայտնել Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով անձամբ տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

«Հրապարակը» Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից հետաքրքրվեց, թե արդյոք Նազարբաեւը իր նամակում անդրադարձե՞լ է ՀՀ երկրորդ նախագահի կալանքի տակ գտնվելու փաստին եւ ընդհանրապես նրա դեմ հարուցված քրգործին։

Օրբելյանը պատասխանեց, որ անձամբ չի ընթերցել նամակը, բայց ինչքանով հասկացել է՝ նամակը գործին չի առնչվում․ «Գործի իրավական դետալներին չի վերաբերում, ընկերական նամակ է, աջակցություն  է հայտնել»։