Ով է աշխարհի ամենաթանկարժեք կտավի սեփականատերը

Ով է աշխարհի ամենաթանկարժեք կտավի սեփականատերը

Հայտնի է դարձել, թե ով է աշխարհի ամենաթանկարժեք կտավի սեփականատերը, որը անհետացել էր Լովրի Աբու Դաբիի մասնաճյուղի ցուցասրահից, հանդիսանում է Աբու Դաբիի էմիրությունը։ Այս մասին հայտնում է TACC-ը։ Հիշեցնենք, որ «Աշխարհի փրկիչը» կտավը անհետացել էր Աբու Դաբիի Լուվրից մարտի 31-ին եւ կտավի գտնվելու վայրն անհայտ է։ Նշենք, որ կտավը 2017-ին ռեկորդային 450,3 միլիոն դոլարով գնել է սաուդյան արքայազն Բադըր բին Աբդուլլա բին Մուհամմեդ բին Ֆարհան ալ-Սաուդը ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռոիբոլովլեւից։ «Աշխարհի փրկիչը» ստեղծվել է 1500 թվականին։ Այն հանդիսացել է Անգլիայի Չարլզ 1-ին թագավորի հավաքածուի մի մասը։ 1763-ին կտավը վաճառքի է հանվել Բուքինգհեմի կոմսի ապօրինի որդու՝ Կարլ Շեֆիլդի կողմից։ Ապա կտավն անհետացել է եւ հայտնվել Անգլիայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ֆերդերիկ Կուկի հավաքածուում։ Այն ժամանակ մասնագետները հայտարարեցին, որ կտավը Դա Վինչիի աշակերտներից մեկի վրձնին է պատկանում։