Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող, 

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի 6-րդ համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։ 

Համարում կարող եք կարդալ Անուշ Բաբայանի անդրադարձը կինոփառատոների ու քաղաքականության մշտակա կապի մասին։ Հայկական հեռուստասերիալների ու դրանց բովանդակային խնդիրների մասին է գրել Գայանե Մկրտչյանը։ 

Ծագումով հայ, ամերիկացի գրող Սարահ Էլգաթեանի «Նոր սփյուռքը» էսսեն բարձրաձայնում է դրսում ապրող հայի ինքնության այսօրվա ընկալումներն ու նաեւ կապը Հայաստանի հետ։ Պրոֆսեսոր Արամ Սարգսյանը վերլուծել է Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածը եւ այն ժամանակաշրջանը, երբ հրապարակախոս Տերյանը գրեց այն։ 

Համարում կարող եք կարդալ նաեւ Արփի Ոսկանյանի սյունը, Հովհաննես Հովակիմյանի պատմվածքը, Հերման Հեսսեի եւ Պաբլո Ներուդայի բանաստեղծությունները՝ թարգմանությամբ Սիրանուշ Փարսադանյանի եւ Աղավնի Գրիգորյանի։ Ինչպես նաեւ գրաֆիկ դիզայներ Անահիտ Կոստանյանի բնապահպանական թեմաներով արված ստիկերները։   

«Անտարես» հրատարակչությունն այս անգամ մեզ տրամադրել է մեքսիկացի գրող Կառլոս Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի մահը» վեպից մի հատված։