Փաշինյանը կարմիր գծերի մասին՝ նախկինում․տեսանյութ

Փաշինյանը կարմիր գծերի մասին՝ նախկինում․տեսանյութ
Նիկոլ Փաշինյան

Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով խոստումները չկատարելու մասին, հայտարարեց, թե կարմիր գծերի վերաբերյալ ինքը բան չի ասել․

«Ես կարմիր գծերի վերաբերյալ բան չեմ ասել, արագաչափերի վերաբերյալ ես Ազգային Ժողովում էլ ասացի։ Տեսեք՝ մեզ մի կողմից ասում են՝ դուք ոչ մեկի չեք լսում, ինչ հայտարարում, ասում եք, կապ չունի, ոչ մի փաստարկ չեք լսում։ Էն դեպքերում, երբ մենք ինչ-որ փաստարկներ լսում ենք, մեզ ասում են՝ դուք ձեր խոստումը չեք կատարել, բայց այս վերջերս ես վիճակագրություն հրապարակեցի․ այս տարի առաջին 3 ամիսներին նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 50 հազարով տուգանքները պակաս են եղել, և միևնույն ժամանակ զոհերն էլ են պակաս եղել, այն դեպքում, երբ մեր ավտոմեքենաների թիվը էականորեն աճել է»։

Սակայն առկա է ԱԺ 2014 մարտի 24-ի լիագումար նիստի տեսագրությունը, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Հիմա անդրադառնանք կարմիր գծերին։ Սկզբից թվում էր, որ ինչ-որ քաղաքակիրթ որոշում է, որովհետև, իրոք, որտեղ կանգնում էինք, գալիս-ասում էին, որ 100 դրամ պիտի վճարել, բայց սկզբնական շրջանում կային տեղեր, որ նույնիսկ այդ գովազդի պիկին, որ 100 դրամ չի լինելու, որոշ տեղերում էդ 100 դրամները մնացել էին՝ կրկին, ուզեք, թե չուզեք, քաղաքական պատճառներով։ Օրինակ՝ «Գումի» շուկայում դա երբեք չի վերացել, որովհետև դա տրասպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի սեփականությունն է և նրա եկամուտների մասը։ Երբեք չի վերացել։ Այսինքն՝ պնդում էին, որ քաղաքում 100 դրամ չի լինելու, բայց «Գումի» շուկայում միշտ էդ 100 դրամը կար․․․»։

Մնարամասն՝ տեսանյութում։