Սա երբեք ոչ մեկին չեմ պատմել. Աշոտ Ղազարյանը` իր ու Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ պատմություն հիշեց

Սա երբեք ոչ մեկին չեմ պատմել. Աշոտ Ղազարյանը` իր ու Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ պատմություն հիշեց

Լեգենդ բառը այսօր արդեն շատ հասարակ է դարձել, շատերն են այսօր լեգենդ, բայց իսկական լեգենդը հենց ինքն է ՝ Ջիվան Գասպարյանը։ Լեգենդը ինքն էր , լեգենդը Շառլ Ազնավուրն էր, լեգենդ Գոհար Գասպարյանն էր։ Լեգենդները, իսկական լեգենդները հենց իրենք են։ Այս մասին քիչ առաջ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանը։

«Մենք իսկապես այսօր մի մեծ լեգենդ ենք կորցրել։ Այս մարդը ամբողջ աշխարհով շրջել է ու պատմել այս ազգի պատմությունը, բայց պատմությունը նվագով է պատմել։ Այս մարդը իր երաժշտությամբ աշխարհին ամեն ինչ ասել է ու ոչ մի բան բաց չի թողել։ Երբ փոքր էի կոկորդով դուդուկ էի նվագում։ Մեր բարեկամներից մեկի հարսանիքին էինք հրավիրած, որտեղ էր նաեւ Ջիվան Գասպարյանը։ Բոլորը թե՝ Աշոտ ջան, Աշոտ ջան, մի հատ նվագի։ Ես կոկորդով սկսեցի նվագել, իսկ Ջիվանը վերցրեց դուդուկը սկսեց դամ պահել։ Սա երբեք ոչ մեկի չեմ պատմել, ոչ մի տեղ չեմ ասել, բայց այդ օրը իմ կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։ Կան բաներ, որ խոսքով չես կարող ասել, էնքան բան եմ ուզում ասել, բայց կան պահեր, երբ լռությամբ շատ ավելի բան կարող ես ասել ու էս հենց այդ պահերից մեկն է կարծում եմ»,- ասաց Ղազարյանը։