Գենադի Խազանովը հոսպիտալացվել է

Գենադի Խազանովը հոսպիտալացվել է

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գենադի Խազանովը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը։ Ներկայումս արտիստը գտնվում է սրտաբանական բաժանմունքում։ Ըստ հաղորդման, բժիշկները Խազանովի մոտ հայտնաբերել են անկայուն ստենոկարդիա։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտիստն իրեն վատ է զգացել, ինչի համար էլ նրան հոսպիտալացրել են։ Ավելի ուշ Խազանովը «РИА Новости»-ին հայտնել էր, որ իրեն արդեն լավ է զգում։