Ղալումյանը լուռ լսել է Բագրատ սրբազանին

Ղալումյանը լուռ լսել է Բագրատ սրբազանին

Երեկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այցելել է Բաղանիս- Նոյեմբերյան ճանապարհը փակած բաղանիսցիներին ու ոսկեպարցիներին: Ականատեսը մեզ պատմեց, որ Ղալումյանը փորձել է ժողովրդին համոզել, որ պետությունը այս զիջումներից շահելու է, որ Փաշինյանը ճիշտ է բանակցում, սակայն Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն է նրա ընդդիմախոսը եղել:

Երբ սրբազանը սկսել է խոսել, Ղալումյանը լուռ լսել է, չի կարողացել հակադարձել: Մեզ ասացին, որ Բագրատ սրբազանը փաստարկված ջախջախել է Ղալումյանի թեզերը, ասել է, որ դեմարկացիա ու դելիմիտացիա այդպես չեն անում, անում են փաթեթային, ոչ թե փուլային, մաս-մաս զիջելով: Ասել է նաև, որ փաստորեն ժողովրդին խաբել են ու խաբեությամբ Ադրբեջանի հետ գործարքներ են անում: