Սննդի կետերից մեկում միսը մարգանցովկայում լվանում են, նոր օգտագործում

Սննդի կետերից մեկում միսը մարգանցովկայում լվանում են, նոր օգտագործում

Մեր խմբագրություն էին ահազանգել մեր ընթերցողներից մեկը՝ նշելով, որ սննդի կետերից մեկում միսը լվանում են Կալիումի պերմանգանատով (մարգանցովկայով)՝ մսին թարմ տեսք հաղորդալու համար:

Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ նման դեպքեր արձանագրե՞լ են: «Նման դեպքեր մենք չենք բացահայտել, նման ահազանգեր չենք ունեցել»:

Մարգանցովկայի վնասակարության մասին խոսելիս էլ ասաց․ «Դա բակտերիոսպան դեղամիջոց է, ախտահանության ամար կիրառվող, այսինքն՝ հնարավոր է դա օգտագործվի ինչ-որ բան ախտազերծելու համար: Բայց թույլատրելի չի,պետք է լինի միսը պիտանելիության ժամկետում»: