Դեւիդ Բեքհեմը կես տարով մեքենա վարել չի կարողանա 

Դեւիդ Բեքհեմը կես տարով մեքենա վարել չի կարողանա 

Լոնդոնի Բրոմլիի դատարանը կես տարով զրկել է Դեւիդ Բեքհեմին վարորդական իրավունքից: Սա որպես պատիժ է սահմանվել այն պատճառով, որ աշխարհահռչակ մարզիկը ղեկին, մեքենա վարելու ընթացքում բջջային հեռախոս էր օգտագործել: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերին: Անցորդը նկատել էր, թե ինչպես է Բեքհեմը գնում իր Bentley Bentayga-ի ղեկին՝ հեռախոսով խոսելով ու հաղորդել էր իրավապահներին:  Բեքհեմն ընդունել է մեղքը, իսկ դատավարությունն ընթացել է փակ ռեժիմով: Եթե նույն արարքը նա կրկնի երեք տարով կզրկվի մեքենա վարելու իրավունքից: