Նուրսուլթան Նազարբայևը հրաժարական է տվել

Նուրսուլթան Նազարբայևը հրաժարական է տվել
Նորսուլթան Նազարբայև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը կկատարի Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ես որոշում եմ ընդունել վայր դնել երկրի նախագահի իմ լիազորությունները»,- ժողովրդին հղած իր ուղերձում ասել է Նազարբաևը։ 

Նազարբաևը 78 տարեկան է։ Նա Ղազախստանը ղեկավարում էր 1990-ից։ 2007-ին խորհրդարանը նրան նախագահի պաշտոնում անսահմանափակ առաջադրվելու իրավունք տվեց։

Նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2015-ին, Նազարբաևը ստացել էր 97,5 տոկոս ձայն։ Նրա նախագահության ժամկետը լրանում էր 2020թ․։