Վլադիմիր Զելենսկին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը․ նա ցրել է Գերագույն Ռադան

Վլադիմիր Զելենսկին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը․ նա ցրել է Գերագույն Ռադան

Այսօր՝ մայիսի 20-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին ստանձնեց նախագահի պաշտոնը՝ տեղի ունեցած երդմնակալության արարողությամբ։ Իր առաջին ելույթում էլ նա հայտարարեց, որ ցրում է օրենսդիր մարմին Գերագույն Ռադան, ու երկու ամիս ժամանակ տվեց, որպեսզի գործող Ռադան լուծարվի, իսկ մինչ այդ խնդրեց, որ Ռադան մի շարք անհետաձգելի օրենքներ ընդունի ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատի Անվտանգության ծառայության ղեկավարին, Պաշտպանության նախարարին ու Գլխավոր դատախազին։

Նա նաեւ առաջարկեց, որպեսզի գործող կառավարությունը եւս հրաժարական տա։