Վահագն Հարությունյանը կրկին կկալանավորվի

Վահագն Հարությունյանը կրկին կկալանավորվի

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը բավարարվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:

Հիշեցնենք, որ  Վահագն Հարությունյանը մեղադրվում էր Մարտի 1-ի գործով ապացույց կեղծելու մեջ, և այս մեղադրանքի շրջանակներում ևս նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Ընդհանուր իրավասության դատարանը կալանքի միջնորդությունը բավարարել էր, սակայն վերաքննիչ դատարանն այդ որոշումը վերացրել էր:

Թեև դատախազությունից հայտնել էին, որ Վահագն Հարությունյանին չկալանավորելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը չեն բողոքարկելու, այդուհանդերձ, ՀՔԾ-ն նոր հիմքով կալանքի միջնորդություն ներկայացրեց դատարան, որը բավարարվեց։