Սյունիքի մարզի ինչի՞ն է պետք այդքան բենզինը

Սյունիքի մարզի ինչի՞ն է պետք այդքան բենզինը

Մինչ կառավարությունում ծառայողական մեքենաներ են կրճատում, Սյունիքի մարզպետարանում ահռելի քանակությամբ բենզին են ցանկանում գնել։

Սյունիքի մարզպետարանի 2019 թվականի գնումների պլանից տեղեկանում ենք, որ մարզպետարանի կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել 21642 լիտր բենզին, մինչդեռ Տավուշի մարզպետարանի կարիքների համար, ըստ 2019 գնումների նախագծի, նախատեսվում է ձեռք բերել 6000լիտր։

Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանին հարցրինք, թե մարզպետարանի ինչի՞ն է պետք 21 հազար լիտր բենզինը, երբ մյուս մարզերի դեպքում այդ թիվը անհամեմատ ավելի քիչ է։ Խոսնակը, որպես պարզաբանում ներկայացրեց, որ նախ պետք է հաշվի առնել մարզի տարածքը, համայնքների միջև հեռավորությունը, սակայն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել, ավելի մանրամասն պարզաբանելու համար։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է։