ՇՊՀ  ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը մեկնարկել է.թեկնածուները 4-ն են.ուղիղ

ՇՊՀ  ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը մեկնարկել է.թեկնածուները 4-ն են.ուղիղ

Այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի  ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը:

  Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 6 հայտ: Հայտերը բացելուց եւ ուսումնասիրելուց հետո ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշել էր 3 հավակնորդի գրանցել որպես թեկնածու, երկուսին՝ չգրանցել, իսկ թեկնածուներից մեկի հարցով՝ դիմել ՀՀ ԿԳՆ՝ հավակնորդի հայտունակության մասին իրավական գնահատական ստանալու խնդրանքով:

  Մայիսի 3-ին ԿԳՆ-ից ստացվել է եզրակացություն, որի հիման վրա հոգաբարձուների խորհուրդը՝ անցկացված էլեկտրոնային քվեարկության միջոցով, ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշեց գրանցել 4-րդ թեկնածուին նույնպես:
  Այսպիսով, մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել 4 հոգի՝ Սամվել Ալեքսանյան,
Արամ Կարապետյան,Անդրանիկ Սարգսյան, Լուսինե Ֆլջյան:

  Նշենք, որ սա երկրորդ մրցույթն է, հոգաբարձուների խորհուրդն առաջին անգամ ռեկտոր չընտրեց: