Արսեն Դավթյանի ազատ արձակման գումարը դեռեւս չի հավաքվել

Արսեն Դավթյանի ազատ արձակման գումարը դեռեւս չի հավաքվել

ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Դավթյանի պաշտպաններից Տիգրան Ղազարյանը։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ գումարը հավաքված չէ, սակայն այդ ուղղությամբ աշխատում են։ 

Պաշտպանը նաեւ նշեց, որ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Աննա Մաթեւոսյանն էլ բավարարել է միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել Դավթյանին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Իսկ կաշառք տալու մեջ կասկածվում էր առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամայանը: