Երգչուհի Լիլիթ Պիպոյանը Հայաստանում աննախադեպ ծրագիր է սկսում

Երգչուհի Լիլիթ Պիպոյանը Հայաստանում աննախադեպ ծրագիր է սկսում

Oրերս երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանն ֆեյսբուքյանիր էջով հայտնեց նոր նախաձեռնություն սկսելու մասին։

«Յուրաքանչյուր հինգշաբթի երեկոյան հրավիրում եմ իմ արվեստանոց՝ գեղանկարչական միջավայրում լսելու երգերս, զրուցելու, ըմբոշխնելու լավ գինի և փառահեղ տեսարան մեծ պատուհանից։ Ցանկացողները կարող են զանգահարել 077151148 հեռախոսահամարով` մանրամասները ճշտելու համար։ Սա նոր նախաձեռնություն է, գաղափարը իմն է, դեռ մշակման և հղկման փուլում է։ Դուք կլինեք իմ ամենաառաջին և ամենասիրելի հյուրերը»,- նշվում է գրառման մեջ։

«Հրապարակի» հետ զրույցում Լիլիթ Պիպոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ստեղծվող նախաձեռնության մասին։ 

«Մարդիկ պետք է նախապես զանգահարեն, ամրագրեն իրենց տեղերը։ Ամեն հինգշաբթի կարող ենք 20 հոգու ընդունել։ Եթե ստացվում է այնպես, որ ցանկացողները շատ են լինում, արդեն տեղափոխում ենք մյուս հինգշաբթի։ Բոլոր ցանկացողներին սիրով սպասում ենք։ Սա յուրատեսակ ֆորմատ է։ Հայաստանում նման բան դեռ տեղի չի ունեցել։ Մարդիկ կլինեն իմ անձնական հյուրերը։ Ես իրենց խնամելու եմ ինչպես տան տեր, բայց միևնույն ժամանակ ելույթ եմ ունենալու, կենդանի կատարումներ են լինելու»,- նշում է երգչուհին։

Լիլիթ Պիպոյանի խոսքով՝ թեպետ և գինու համար մարդիկ պետք է վճարեն, բայց իր կողմից հյուրասիրություն ևս լինելու է։