«Ֆրանս 24»-ի լրագրողը ուղղորդելով՝ քվեարկության սրահում հարցնում է՝ ապագա տեսնո՞ւմ եք

«Ֆրանս 24»-ի լրագրողը ուղղորդելով՝ քվեարկության սրահում հարցնում է՝ ապագա տեսնո՞ւմ եք

Չեխովի անվան դպրոցում դիտորդություն անող Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը «Հրապարակին» հայտնեց, որ հենց քվեարկության սրահում «Ֆրանս 24-ի» լրագրողը ուղղորդելով մարդկանց, հարցնում է՝ դուք ապագա տեսնու՞մ եք։

«Ակնհայտ ուղղորդում էր։ Իսկ ինչու,օրինակ, չէր հարցնում՝ Դուք ուժեղ Հայատան տեսնո՞ւմ եք։ Կամ ուզում եք, որ հայ ժողովուրդն ուղղի իր մեջքը»,-ասաց Արա Սահակյանը։

Նրա դիտողությունից հետո Ֆրանսիայի քաղաքացի ,սակայն հայերեն խոսող և ամենայն հավանականությամբ՝ հայ լրագրողը հավաքել է տեսախցիկն ու գնացել։

Արա Սահակյանին դուր չեն գալիս միջազգային դիտորդների հարցերը, թե ամեն ինչ լա՞վ է, ինչպես կգահատի քվեարկության ընթացքը։ Արա Սահակյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդին բացատրել է, որ սխալ հարց է։ «3 ժամ առաջ սկսված ընտրությունների համար։ Ընտրություննները ընթացքին մեջ, կամփոփվեն, կհրապարկվեն, կարող են լինել դատական բողոքարկումներ, նոր միայն դրանից հետո կարելի կլինի պատասխանել»,-ասաց դիտորդ Սահակյանը։