Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը դիմավորել Նոր տարին

Ինչպես է Նազենի Հովհաննիսյանը դիմավորել Նոր տարին

Թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը խախտել է ավանդույթը և Ամանորը դիմավորել է ոչ թե ընտանիքում, այլ Հայաստանից դուրս։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։

Հովհաննիսյանն իր story-ներում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա նոր տարվա առաջին օրը անցկացնում է ծովում։

«Նոր տարին քնած եմ դիմավորել»,- խոստովանել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` արթնացել է առավոտյան ժամը 04:00-ին հյուրանոցի անձնակազմի ձայներից. նրանք լողավազանի ջուրն էին փոխում։ Դրանից հետո նա ինքն է գնացել լողափ, արևի տակ պառկել և լիցքավորվել ծովային էներգիայով։