2003-ին կառավարությունը Սևանի կոլեկտորից 5600 տոննա խողովակ է օտարել

2003-ին կառավարությունը Սևանի կոլեկտորից 5600 տոննա խողովակ է օտարել

Սևանի ներկա իրավիճակի հետ կապված քննարկմանը ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Սևանի՝ ԽՍՀՄ օրոք կառուցված կոլեկտորից 5600 տոննա խողովակ օտարվել է, գումարը պետք է տրամադրվեր «Հայջրմուղկոյողուն», որը պետք է ներդրում աներ, ինչը չի արվել։

«Էդ որ հեղափոխություն են անում, ասում են՝ հին բաները չեն լինելում, բա էս հեղափոխությունից հետո չե՞ն կարում չկեղտոտել Սևանը»,-ասաց Մելքումյանը՝ նշելով, որ կառավարությունից նիստերի դահլիճում մարդիկ պետք է լինեին, որովհետև իրենք են հիմա Սևանի քաղաքական պատասխանատուն։

Նշենք, որ ոչ միայն կառավարությունից, «Իմ քայլից», առհասարակ, որևէ պատգամավոր չկար։