Ինչ է ակնկալում Բաքուն հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից

Ինչ է ակնկալում Բաքուն հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունենալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից

«Հույս ունենք, որ Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպմանը ձեռք կբերվեն կոնկրետ արդյունքներ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով հունիսի 20-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպումը։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հովանու ներքո՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգով։ Ինչպես փոխանցում է APA լրատվական գործակալությունը, Բաքուն առարկայական բանակցությունների շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպումից ակնկալում է կոնկրետ արդյունքներ եւ առաջընթաց։ Աբդուլաեւան նաեւ ասել է, որ իրենք հույս ունեն նաեւ, որ վերջ կդրվի Հայաստանի ղեկավարության ՝ հարցի առնչությամբ ունեցած անորոշ դիրքորոշմանը։

«Միայն հստակ դիրքորոշումը, վճռականությունը եւ քաղաքական կամքը կարող են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։