Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի բալա դատավորներից․ Արսեն Թորոսյան

 Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի բալա դատավորներից․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից... Իսկ մնացածի մասին փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում»:

Հիշեցնենք, որ դատավոր Սարգիս Երիցյանի որոշմամբ՝ դատարանը պարտավորեցնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներողություն խնդրել բժիշկ Արա Մինասյանից:

Ավելի վաղ նույն դատավորը վեթինգի վերաբերյալ վախեցած դատավորներին խորհուրդ էր տվել «չիշիկ» խմել: 

Ի դեպ, Սարգիս Երիցյանը Սերգո Երիցյանի որդին է: