Հայ ըմբիշը 17։11 հաշվով հաղթանակ տարավ վրացի ըմբիշի նկատմամբ

Հայ ըմբիշը 17։11 հաշվով հաղթանակ տարավ վրացի ըմբիշի նկատմամբ

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը  Hraparak.am-ին տեղեկացրեց հետեւյալը․ «Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային կարգի ներկայացուցիչ, Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղի բնակիչ, Երեւանի մարզական օլիմպիական պետական քոլեջի սան Արթուր Հարությունյանը։

Նա տպավորիչ կերպով մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց մեկ այլ  ճանաչված ըմբիշի, որին սկզբում պարտվել էր 0։8 հաշվով։ Թվում էր, թե հաղթանակը Արսենը ձեռքից բաց է թողել, բայց մեր  մարզիկը, ցուցաբերելով  արտասովոր աշխատասիրություն, դիմացկունություն, 17։11 հաշվով սքանչելի հաղթանակ տարավ վրացի ըմբիշի նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր մարզաձեւերի մեջ առաջինը  նվաճեց ոսկե մեդալ։ Իսկ ըմբիշի մարզիչն է Արշակ Հայրապետյանը, որը 2000թ․ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած օլիմպիական խաղերում հայաստանցի լավագույն արդյունք ցույց տված երկրորդ մարզիկն է։ Ազատ ոճային օլիմպիական մրցաշարում Արշակ Հայրապետյանը գրավել էր հինգերորդ տեղը։