Պատրաստ են բանակցությունների

Պատրաստ են բանակցությունների

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը միշտ էլ բաց է եղել երկխոսության համար Միացյալ Նահանգների հետ, եթե իհարկե վերջինս պահպանի հարգանքն ու միջազգային օրենքները, սակայն երբեք չի ընդունի ճնշումները։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Ռոուհանին նախարարների կաբինետի նիստի ժամանակ ասել է, որ իրանցի ժողովուրդը շարունակում է այն ճանապարհով ընթանալ, որը ընտրել է 40 տարի առաջ։ Իրանի նախագահը նաեւ հավելել է, որ ժողովրդի ուղերձը պարզ էր, լավ արտահայտված Իսլամական հեղափոխության 40-ամյակի առթիվ կազմակերպված երթերով եւ ասում էր որ մեծամիտ պետությունների դավադրությունները եւ ճնշումները, մասնավորապես ԱՄՆ-ի՝ չի ազդում ժողովրդի կամքի վրա