Որ դեպքում կչեղարկվեն սանկցիաները

Որ դեպքում կչեղարկվեն սանկցիաները

Վաշինգտոնը չի չեղարկի սանկցիաները ընդդեմ Ռուսաստանի այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասն ու Ղրիմը չեն անցել Կիեւի հսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Կոենը՝ ՄԱԿ ԱԽ նիստում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ելույթ ունենալով նիստի ժամանակ, Կոենը ասել է, որ ԱՄՆ սանկցիոն քաղաքականությունը կախված է Ռուսաստանի գործողություններից։ «Մեր սանկցիաները կապված են Դոնբասում տիրող իրավիճակի հետ եւ կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի իրականացրել ամբողջությամբ Մինսկյան պայմանավորվածությունները։

Այն սանկցիաները, որոնք սահմանվել են Ղրիմի անեքսիայի պատճառով, նույնպես կպահպանցեն, քանի դեռ թերակղզին չի անցել Կիեւի հսկողության տակ»,- ասել է Կոենը։ Իր խոսքում Կերչի ծովային միջադեպին նույնպես ամերիկացի դիվանագետը անդրադարձել է, այն համարելով միջազգային իրավունքի կոպտագույն խախտում եւ կոչ է արել Մոսկվային հետ վերադարձնել ձերբակալված ուկրաինական նավերն ու նավաստիներին։