Բռնապետը սպանել է իր գեներալներից մեկին ու իր ձկներին կերակել նրա դիակով

Բռնապետը սպանել է իր գեներալներից մեկին ու  իր ձկներին կերակել նրա դիակով

Daily Star-ը գրում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իբեւ թե սպանել է իր գեներալներից մեկին ու նրանով կերակրել իր պիրանիա ձկներին՝ դիակին նետելով ձկների վիթխարի ակվարիումի մեջ։

Ըստ հրապարակման, իր նստավայր Ռենսոնգում նա մեծ ակվարիում է տեղադրել, որտեղ էլ փորձարկել է մահապատժի նոր տեսակը։ Հոդվածում նշվում է, որ Կիմը այդ գեներալին, որի անունը չի բարձրաձայնվում, կասկածել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Հրապարակման հեղինակները նույնիսկ մանրամասներ են ներկայացրել՝ գրելով, որ մինչ ձկների ակվարիումի մեջ գեներալի դիակը նետելը, նախ կտրել են նրա ձեռքերն ու ոտքերը, իսկ նման նոր մահապատժի գաղափարը Կիմը վերցրել է Ջեյմս Բոնդի ֆիլմերից։

Հայտնի է, որ Կիմի շրջապատում նորանոր ձեւեր են մշակում մահապատիժների, մարդկանց ընդհանուր վախի մեջ պահելու համար։ Եղել են դեպքեր, որ նույնիսկ ընտանիքի անդամներին պետական հեղաշրջման մեջ կասկածելուց հետո Կիմը նրանց դատապարտել է հրապարակային մահապատժի։