Իրենք իրենց համար պետք է որոշեն իշխանությունից հեռանալու ճանապարհային քարտեզ. Զաքարյան

Իրենք իրենց համար պետք է որոշեն իշխանությունից հեռանալու ճանապարհային քարտեզ. Զաքարյան

Զինված ուժերը այն եզակի կառույցներից մեկն է, որ ուղղակիորեն և անուղղակիորեն կապ է ունենում բոլոր ոլորտների հետ։ Զինված ուժերը չի խոսում կոնկրետ անձի կամ ոլորտի հետ կապված խնդրի մասին, որ իշխանությունն էլ մտածի տվյալ ոլորտը շտկելու մասին։ Ընդհանուր առմամբ խոսվում է պետական կառավարման և պետությանը սպառնացնող վտանգների մասին։Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Նիկոլը և իր հակահայկական հավաքականը հեռանալու մտադրություններ առանձնապես չի ցուցաբերում և դրանով էլ ավելի է ապացուցում իրենց հակահայկական գործողությունների ամբողջականությունը»,- ասաց նա։

«Նրանց պետք է լրջանալ և լուրջ քաղաքական որոշում ընդունել։ Այդ որոշումն իրենց հեռացման ճանապարհը մատնանշելն է։ Իրենք իրենց համար պետք է որոշեն իշխանությունից հեռանալու ճանապարհային քարտեզ։ Այն, որ հիմա քննարկում են արտահերթ ընտրությունների անցկացումը, բոլորովին այդ ճանապարհը չէ, որովհետև նրանք ուղղակի անկարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ապահովագրել նոր սպառնալիքներից և վտանգներից»,- պնդեց նա։