Փարիզում Նեյմարին փոխարինող են գտել

Փարիզում Նեյմարին փոխարինող են գտել

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե Նեյմարը լքելու է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Sport-ի փոխանցմամբ,  փարիզյան ակումբում արդեն սկսել են բրազիլացուն փոխարինող փնտրել։ ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեի տարբերակը։

Նշվում է, որ այս պահին «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և Լերոյ Սանեն բավականին վատ հարաբերությունների մեջ են միմյանց հետ, ինչը Սանեի հեռանալն ավելի հավանական է դարձնում։