Ամանորի գիշերը բաց կլինեն Հայ Առաքելական բոլոր եկեղեցիները

Ամանորի գիշերը բաց կլինեն Հայ Առաքելական բոլոր եկեղեցիները
Եկեղեցի

Սիրով հրավիրում ենք Ամանորը միասին դիմավորելու

Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթով Ամանորի գիշերը բաց կլինեն Հայ Առաքելական բոլոր եկեղեցիները: Հրավիրում ենք ամենքին Ամանորը դիմավորելու Եկեղեցում: Ամանորի գիշերը` ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիներն աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ արարողության ավարտին կկատարվի նռան օրհնության կարգ: Տոնական ժամանակացույց

Հունվարի 1-ին` ժամը 00.00-ին, կկատարվի Գոհաբանական մաղթանք և Նռան օրհնության կարգ: Հունվարի 1-ին՝ ժամը 11.00-ին, կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք:

Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ:

Հունվարի 6-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ս. Պատարագ:

Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների: