Դավիթ Սանասարյանը դատարանում է. նա ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանը դատարանում է. նա ցուցմունք է տալիս (տեսանյութ)

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր որպես վկա հարցաքննվեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Նա դատարանին հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ելույթ է ունեցել, որ հավաքված ժողովուրդը չգնա Խորենացու փողոց։

Այնուհետեւ անդրադարձավ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, որ ինքն օգնել է մի աղջկա, ում շորերը վառվում էին. «Տեսել եմ՝ ինչպես են լրագրողներին հարվածում, որից հետո հորս հասցրել եմ հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցից ինձ բերման են ենթարկել։

Գրավման մասին իմացել եմ մամուլից։ Ինձ այդ օրը բերման են ենթարկել Էջմիածնի բաժին։ Հաջորդ օրը խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից, տեւական բռնության եմ ենթարկվել։ Մի քանի օր ես լավ վիճակում չեմ եղել, քանի որ ուղեղի ցնցում եմ տարել։ Ես ելույթներ եմ ունեցել, որպեսզի ուժ չկիրառվի քաղաքացիների նկատմամբ»։

Հիշեցնենք՝ Ղուկասյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։