Կամա-ակամա տղամարդկանց ուղղորդում ենք այլազգիների  մեջ փնտրելու իր երկրորդ կեսին

Կամա-ակամա տղամարդկանց ուղղորդում ենք այլազգիների  մեջ փնտրելու իր երկրորդ կեսին

«Հայ կինը, առանձնանալով աշխարհում, մեծ դեր է ունեցել: Օտարածին բարքերն են, որ հայ կնոջ դերը իջեցնում են: Հայ կինը եղել է իր ընտանիքի թագուհին, ամեն աղջիկ իր տան թագուհին է,իսկ  այօր  խոսելով հայ կնոջ իրավունքների մասին, առանձնացնելով այն, թիրախավորում ենք կնոջը»,- այսօր  Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում  տեղի ունեցած մարտիության քննարկման  ընթացքում նմանատիպ կարծիք է հայտնել  «Իմ քայլը» դաշինքի  Աժ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը :

Անդրադառնալով սեռային խտրականությանը, հատկապես մեծ տարածում գտած սելեկտիվ աբորտներին՝ պատգամավորը  նշում է. «Դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունենք, կարծրատիպերով ազգ ենք: Մի կարծրատիպ էլ ունենք, որ շատ հակասում է այդ ամենին: Մի կողմից խթանվում է, որ տղա երեխա պիտի ծնվի ընտանիքում, մյուս կողմից մերժում ենք օտարազգի  հարսին, որ գենային պահպանման խնդիր է: Բայց արդյունքում հասուն տարիքում կամա-ակամա տղամարդկանց ուղղորդում ենք այլազգիների  մեջ փնտրելու իր երկրորդ կեսին: Աղջիկ երեխաների ծնելիությունն  իջել է, սա լուրջ խնդիր է:

Պայքարում ենք գենետիկ տեսակի պահպանման համար, բայց մեր կարծրատիպերի արդյունքում կորցնում ենք գենետիկ տեսակը: Առանց այդ էլ ծնելիության խնդիր ունենք , մի հատ էլ տարանջատենք՝ տղա, թե աղջիկ….»: Պատգամավորը մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օր չի համարում: «Ես այս օրը առանձնացնում եմ որպես  մայրության, գեղեցկության օր:  Թող կանայք լինեն  ոչ թե իրենց իրավունքների համար կռվողներ, այլ սիրված եւ գնահատված »,-ասում է Սոֆիա Հովսեփյանը: