Ի՞նչ է կատարվում այս պահին Կիրանցում, ինչո՞ւ է իրավիճակը կրկին լարվել

Ի՞նչ է կատարվում այս պահին Կիրանցում, ինչո՞ւ է իրավիճակը կրկին լարվել

Տավուշի մարզում կրկին գերլարված վիճակ է։ Հանձնվող գյուղերի բնակիչները Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում փակել են ճանապարհը, ավելի վաղ էլ արգելել են ականազերծող խմբի մուտքը Կիրանց։ Դեպքի վայրից ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը պահանջում է՝ դադարեցնել գործընթացը։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների զայրութի պատճառը նաեւ այն է, որ պայմանավորվել էին երկուշաբթի օրը հանդիպել սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ու մինչ հանդիպումն իրավապահները փորձել են սկսել ահմանի ականազերծման գործընթացը։ 

«Ակազերծող խումբը եկել ու փորձել է ականզերծման աշխատանքներ իրականացնել»,-ասաց Դանիելյանը։

Երեկ, երբ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, դեպքի վայր էր եկել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նրա ՔՊ-ական եղբայր, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը։ Ժողովրդին համոզել էին՝ բացել ճանապարհը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման պայմանով։ 
Հիշեցնենք, որ երկու օր առաջ սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանը եւ Մուսթաֆայեւը հանդիպել էին ու արցանագրություն ստորագերել, առ այն, որ Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնվում են Ադրբեջանին։ 

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված: