Դիեգո Կոստան որակազրկված է

Դիեգո Կոստան որակազրկված է

Մադրիդյան «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան որակազրկված է։ Նա չի մասնակցի ութ հանդիպման։ Նման որոշում է կայացրել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան։ Նման պատիժ մարզիկի համար սահմանվել է արբիտր Խեսուս Հիլյա Մանսանոյին վիրավորելու համար։ Կոստան «կարմիր» քարտ ստացավ «Բարսելոնայի» հետ հանդիպման 31-րդ տուրում։ Մարզիկը հերքել էր մեղադրանքը, սակայն այն ապացուցվել էր աուդիոձայնագրությունների հրապարակումով։ Նրան նաեւ տուգանել են մի քանի հազար եվրոյով։