Բրեյք-դանսը ներառվել է օլիմպիական սպորտաձեւերի շարքում

Բրեյք-դանսը ներառվել է օլիմպիական սպորտաձեւերի շարքում

Միջազգային Օլիմպիական կոմիտեն բրեյք-դանսը ճանաչել է որպես օլիմպիական մարզաձեւ։ Առաջին անգամ այն Օլիմպիական խաղերի շրջանակում կներկայացվի Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Россия 24»-ը։ Հիշեցնենք, որ 2018-ին այն առաջին անգամ ներկայացվել է պատանեկան Օլիմպիական խաղերում Բուենոս Այրեսում։ Նշենք, որ 2020 թվականի Տոկիոյի խաղերի ժամանակ էլ կներկայացվեն սերֆինգը, բեյսբոլը, կարատեն, լեռնամագլցումը եւ սքեյթբորդինգը։